Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՔՊ-ն պարտությունը ծանր է տանում

ՔՊ-ն պարտությունը ծանր է տանում
23.10.2018 | 08:21

Կապանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը նոր կառավարիչները ծանր են տանում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես եղավ, որ պարտվեցին:


«Կապանն առանց հանքարդյունաբերության ապրել չէր կարող, և հաղթող թեկնածու Գևորգ Փարսյանն ու վերջինիս թիմն ակտիվ աշխատանքներ են տարել ընտրազանգվածին այդ փաստը հրամցնելով: Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ նոր Հայաստանի մասին խոսեր, ազդեցիկ տեքստեր ասեր, մեկ է, կապանցուն պահողն իր աշխատանքն էր լինելու, հետևաբար, նրանք ընտրություն են կատարել հանուն իրենց օրվա հացի»,- «Իրատեսին» ասաց Կապանի բնակիչներից մեկը, հավելելով, որ կապանցիները միշտ էլ իշխանական թեկնածուներին դեմ են եղել, ու նման պատկերը բնավ էլ զարմանալի չէր իրենց համար:- Կարող են գրանցել, որ ՔՊ-ի թեկնածուն պարտվեց նաև այն պատճառով, որ Փաշինյանը Կապանի հրապարակում ասում էր, թե «ուզում եմ այսինչ մարդը լինի քաղաքապետ»: Եթե ազատ ընտրություններ էին, ապա ելույթներով ճնշում գործադրելու մեթոդով չպետք է առաջնորդվեին»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ